Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստվում են նաև տղաները

Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստվում են նաև տղաները

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի խորհուրդը (CDC), որոշել է, որ բոլոր տղաները նույնպես պետք է պատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ: Այժմ այս պատվաստումը, որը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղը, ստանում են միայն աղջիկները: Տղաների մոտ այն կամավոր բնույթ է կրում:

Ինչպես տեղեկանում ենք doctors.am կայքից, 13 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով անցավ քվեարկությունն այն հարցի շուրջ, որ 11 տարեկանը լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները նույնպես պետք է պատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ: Նման համատարած պատվաստումը, մասնագետների կարծիքով, կպաշտպանի տղաներին ուռուցքաբանական հիվանդություններից:

Կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի CDC տնօրեն Թոմաս Ֆրայդենի և առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսի հավանությունից հետո:

Ինչպես ցույց են տվել նախորդ ուսումնասիրությունները, այժմ մարդու պապիլոմայի վիրուսով, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, վարակված է աշխարհի տղամարդկանց մոտ 50%-ը: Այն հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի 70%-ի և բերանի ու կոկորդի քաղցկեղի 60%-ի պատճառ:

Ներկայումս շուկայում կա երկու պատվաստանյութ պապիլոմայի վիրուսի դեմ` Merck ընկերության Gardasil, և GlaxoSmithKline ընկերության արտադրության Cervarix: Դրանք երկուսն էլ պաշտպանում են վիրուսի 16 և 18 օնկոգեն շտամերից, ինչպես նաև պարունակում են այլ շտամերի հակագեներ: Դրա շնորհիվ` յուրաքանչյուր պատվաստանյութն ապահովում է ավելի քան 90% կանխարգելում:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ